

Քանդակագործության բաժինը Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հնագույն և հիմնական բաժիններից մեկն է։ Տասնամյակների ընթացքում բաժնում ձևավորվել և պահպանվել են ակադեմիական քանդակագործության դպրոցի ավանդույթներն ու մասնագիտական մոտեցումները՝ շարունակաբար զարգանալով ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան։
Ուսումնական գործընթացում, հիմնական մասնագիտական առարկաներին, անատոմիայի և տեխնոլոգիայի դասընթացներին զուգահեռ, հատուկ տեղ է հատկացվում բնորդի անատոմիական ուսումնասիրությանը և գործնական աշխատանքներին։
Ուսումնական գործընթացը միտված է մասնագիտական հիմնարար գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև ուսանողների ստեղծագործական մտածողության և անհատական գեղարվեստական մոտեցման զարգացմանը։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը պետական կրթական չափորոշիչների, հաստատված ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի միջոցով պատրաստում է բարձր որակի մասնագետներ քանդակագործության ստեղծագործական աշխատանքների, ինչպես նաև քանդակագործության, գծանկարչության գծով մանկավարժական գործունեության համար: