

Զարդակիրառական արվեստի և ժողովրդական արհեստների ուղղությունը քոլեջի ավանդական և կարևոր կրթական ուղղություններից է, որի հիմքում ազգային գեղարվեստական ժառանգության, ավանդական արվեստի և արհեստների ուսումնասիրությունն ու դրանց ստեղծագործական զարգացումն են։
Ուսումնական գործընթացը միտված է մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորմանը, ստեղծագործական մտածողության զարգացմանը, ինչպես նաև ավանդական գեղարվեստական փորձի պահպանմանն ու ժամանակակից մոտեցումներով զարգացմանը։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը պետական կրթական չափորոշիչների, հաստատված ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի միջոցով պատրաստում է բարձր որակի մասնագետներ զարդայի կիրառական արվեստի և ժողովրդական արհեստների բնագավառի համար: