

Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի Որակի ապահովման կենտրոնը Քոլեջի կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Քոլեջի կանոնադրության և Որակի ապահովման կենտրոնի կանոնակարգի հիման վրա:
Կենտրոնի առաքելությունն է ապահովել մասնագիտական գեղարվեստական կրթության որակի շարունակական բարելավումը՝ համապատասխան ազգային և եվրոպական չափանիշներին։
Այս նպատակով Որակի ապահովման կենտրոնը մշտադիտարկում է կրթական ծրագրերի արդյունավետությունը, անցկացնում ուսանողների և դասախոսների պարբերական հարցումներ, ինչպես նաև վերլուծում շրջանավարտների զբաղվածության տվյալները՝ ապահովելով որակի գործընթացների և ընթացակարգերի թափանցիկությունը։