Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի առաքելությունն է պահպանել և զարգացնել հայ կերպարվեստի ակադեմիական դպրոցի ավանդույթները՝ միևնույն ժամանակ պատրաստելով ժամանակակից աշխատաշուկայում պահանջված արվեստագետներ։
Արվեստը շարժման մեջ է. մեր խնդիրն է փոխանցել վարպետների փորձը՝ չկաշկանդելով նոր սերնդի ազատ միտքը։
Թերլեմեզյան քոլեջի առաքելությունն է, ստեղծել բարենպաստ պայմաններ անձնական որակների զարգացման համար, լինելով պատանիների շրջանում նոր ստեղծագործողների բացահայտման կարևորագույն օղակ, իրականացնել գեղարվեստական կրթություն:
Փորձենք ձևակերպել գեղարվեստական կրթության սահմանումը.
- Պրակտիկ գործունեության համակարգ, որը ենթադրում է իրավական դաշտի կարգավորման, նյութատեխնիկական բազայի, կադրային քաղաքականության, ֆինանսական աղբյուրների ապահովման գործառույթների փոխկապակցված և շարունակական շղթա:
- Կրթական դաշտի կարևորագույն բաղադրիչ, որն անհրաժեշտ է ինքնաբավ, ստեղծագործական միտք կրող, հարուստ ներաշխարհով անհատականություն, առողջ և քաղաքակիրթ սերունդ, ինչպես նաև, որպես հեռահար նպատակ, քաղաքացիական հասարակություն կերտելու նպատակով:
- Ազգային, գեղարվեստական մշակույթի յուրացման գործընթաց, որն ուղղորդվում է հատուկ կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, մշակույթի պահպանման և տարածման յուրօրինակ մեթոդ:
- Թերլեմեզյանի քոլեջը նաև իրականացնում է շատ կարևոր սոցիալ-մշակութային` մասնագիտությունների պահպանման և վերարտադրության գործառույթ /մասնավորապես շուկայական հարաբերություններում մոռացվող և կորսվող մասնագիտությունների պարագայում/, Հայաստանում ձևավորելով սոցիալ-մշակութային և տեղեկատվական միջավայրի հասարակական պահանջարկ:
Ռազմավարական նպատակներ
- Կրթական ծրագրերի արդիականացում և նոր մեդիաների ներդրում
- Արվեստանոցների վերազինում և թվային լաբորատորիայի ստեղծում
- Շրջանավարտների կարիերայի աջակցության համակարգի ընդլայնում
«Արվեստը շարժման մեջ»