

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով. 0213.02.5 «Գեղանկարչություն», որակավորումը` նկարիչ–դասավանդող, ուսման տևողությունը` 5 տարի, 0213.03.5 «Քանդակագործություն», որակավորումը` քանդակագործ-դասավանդող, ուսման տևողությունը` 5 տարի, 0212.01.5 «Դիզայն», որակավորումը` դիզայներ, ուսման տևողությունը` 4 տարի, Կրթության ձևը` առկա: Կրթության հիմքը` առնվազն հիմնական կամ միջնակարգ:
Դիմորդը կարող է ներկայացնել հայտ մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության` որակավորման, մասնագիտացման հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, քոլեջի բոլոր մասնագիտությունների գծով վարձավճարը կազմում է 350,000 / երեք հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ: Իսկ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ համար քոլեջի բոլոր մասնագիտությունների գծով վարձավճարը կազմում է 550,000 / հինգ հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած մինչև օգոստոսի 8-ը ներառյալ` ժամը 18-00, իսկ քննություններն անցկացվում են օգոստոսի 9-ից 17-ը ընկած ժամանակահատվածում:
Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է քննությունների ավարտման հաջորդ աշխատանքային օրը:
Ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների
հիմնական ընդհանուր կրթության հիմքով (9-ամյա) միջնակարգ կրթության հիմքով (12-ամյա)
2026-2027թթ ուսումնական տարվա համար դիմումները գրանցելու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել dimord.emis.am համակարգ և հետևել սահմանված կարգին ու պահանջներին: Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`
լուսանկար կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճենները (առկայության դեպքում)
Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության: Դիմորդի դիմում հայտը հիմնավորմամբ մերժվում է ընդունող հանձնաժողովի կողմից, եթե.
դիմորդը դիմում հայտը և/կամ փաստաթղթերը ներկայացրել է թերի և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ, միջնակարգ կրթություն ստացած դիմորդը դիմել է ընդունվելու հիմնական կրթությամբ հատկացված տեղում կամ հակառակը` հիմնական կրթությամբ դիմորդը` միջնակարգ կրթությամբ:
Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, Հաստատության հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ:
Հ Ֆին. Նախ. Գործառնական վարչություն, Հ/Հ -900018001660, ՀՎՀՀ - 02538414 Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ Ազգանուն, անուն, հայրանուն, Նպատակը՝ Ընդունելություն Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
Ընդունելության արտոնության իրավունք
Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող Դիմորդները:
27 օգոստոսի 1999 թվականի N 545 որոշման պահանջներ` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Սահմանել միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության հետևյալ արտոնությունները` ա) քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից պահուստային տեղերի հաշվին, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթից դուրս ընդունվում են` 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության` օրենքով սահմանված բժշկական հակացուցումների ցանկին համապատասխան. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) և 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից տրված վկայականների. երկկողմանի ծնողազուրկ և մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ը 18 տարին չլրացած անձինք:
2026թ.-ի օգոստոսի 9-ին, ժամը 8:30 հանդիպում ենք քոլեջում` ք. Երևան, Արշակունյաց 39: Ձեզ հետ բերում և ներկայացնում եք. dimord.emis.am -ի կողմից դիմումատուի անհատական էջում ձևավորված քննության մասնակցության թերթիկը` թղթային տարբերակով, անձնագրի (մինչև 16 տարեկան դիմորդը` ծննդյան վկայական, եթե անձնագիր չունի) բնօրինակը և պատճենը, հանրային ծառայությունների համարանիշի` սոցիալական քարտի պատճենը, լուսանկար` 4 հատ, կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) բնօրինակը և պատճենը, քոլեջի հաշվեհամարին փոխանցած` 1000 դրամ, գումարի անդորրագիրը, Երկկողմանի ծնողազուրկ, 1-ին, 2-րդ խմբերի և մանկուց հաշմանդամ, զոհված զինծառայողի երեխայի կարգավիճակ ունենալու հիմքով արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում):
«Գծանկար» քննության համար (օգոստոսի 9,10,11) անհրաժեշտ է ունենալ 50 x 70 չափսերով տախտակ (доска), մատիտներ, ռետին, սրիչ, կոճգամ (кнопка): Քանոնի կիրառությունն արգելվում է: «Գունանկար», «Քանդակ» քննությունների համար (օգոստոսի 13,14) անհրաժեշտ է ունենալ 50 x 70 չափսերով տախտակ (доска), մատիտներ, ջրաներկ, ռետին, սրիչ, կոճգամ (кнопка), կավով և պլաստիլինով աշխատելու համար նախատեսված գործիքներ: Քանոնի կիրառությունն արգելվում է: «Կոմպոզիցիա» (օգոստոսի 16,17) անհրաժեշտ է ունենալ 50 x 70 չափսերով տախտակ (доска), գուաշ, ջրաներկ, մատիտներ, տեմպերա, կավով և պլաստիլինով աշխատելու համար նախատեսված գործիքներ և այլն, կարող է օգտագործվել նաև քանոն, կարկին: A2 ֆորմատի թուղթը տրամադրում է քոլեջը: Արգելվում է քննասենյակ բերել բջջային հեռախոս, ականջակալներ: Դիմորդն իր հետ կարող է բերել ջուր, թեթև սնունդ: Մաղթում ենք քննությունների հաջող ընթացք:
Մասնագիտություն | Քննություն 1 | Քննություն 2 |
|---|---|---|
Գեղանկարչություն | Գծանկար | Գունանկար |
Քանդակագործություն | Գծանկար | Ծեփակերտում |
Դիզայն | Գծանկար | Կոմպոզիցիա |
Զարդակիրառական արվեստ | Գծանկար | Կոմպոզիցիա |
ԿՏԱԿ-ի կողմից դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննության մասնակցության թերթիկը, որում նշվում է քննության օրվա, ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որը դիմորդը թղթային տարբերակով ներկայացնում է քննական հանձնաժողովին` քննասենյակ մտնելիս: Դիմորդն ընդունելության քննության է ներկայանում անձնագրով (մինչև 16 տարեկան դիմորդը` ծննդյան վկայականով, եթե անձնագիր չունի), կամ զինվորական գրքույկով, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրված համապատասխան ձևով և քննական թերթիկով, որոնք ստուգվում են ընդունող հանձնաժողովի կողմից՝ Հաստատություն և քննասենյակ մտնելիս: Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել: Քննությունների համար նախատեսվում է հետևյալ տևողությունը. գծանկար` մինչև 540 րոպե (3 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ). գունանկար` մինչև 360 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ). կոմպոզիցիա` մինչև 450 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 5 ակադեմիական ժամ). քանդակ` մինչև 360 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ). քանդակի կոմպոզիցիա` մինչև 225 րոպե (1 օր` 5 ակադեմիական ժամ): Ընդունելության քննությունները գնահատվում են 20 բալային համակարգով: Դրական են համարվում 8 և ավելի միավորները: 8 միավորից ցածր ստացած դիմորդը չի մասնակցում մրցույթին: Հաստատության ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված քննությունների արդյունքների ցուցակները փակցվում են ի տես բոլորի ոչ ուշ, քան տվյալ քննության հաջորդ օրվա ժամը 12-ը: Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է գրավոր բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ քննությունների արդյունքները հրապարակվելուց հետո` մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը: Դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում քննական հանձնաժողովը` դիմորդի ներկայությամբ վերստուգում, քննարկում է բողոքարկված աշխատանքը. պատճառաբանված մերժում է փոփոխել կամ փոփոխում է գնահատականը` այդ մասին տեղյակ պահելով դիմորդին:
Ընդունելության մրցույթն անցկացվում է Լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում` հետևյալ սկզբունքով. Ոլորտային մասնագիտություններով` բացառությամբ Աղյուսակ 1-ի «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» գլխի, «Գեղանկարչություն», «Քանդակագործություն» և սպորտի մասնագիտությունների (այսուհետ` արվեստի և սպորտ), անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սույն կարգի Աղյուսակ 1-ի տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը, իսկ արվեստի և սպորտի մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է սույն կարգի Աղյուսակ 1-ի տվյալ մասնագիտության քննության/քննությունների առավել բարձր գնահատական(ներ) ստացած դիմորդը: Մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է՝ ա. մեդալակիր-դիմորդին, իսկ երաժշտական և սպորտի մասնագիտությունների գծով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սույն կարգի ցանկերով տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդին. Վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո` նույն սկզբունքով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուսումնական քոլեջ ընդունվելու համար: Սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն Նախարարություն հետևյալ ժամկետներում՝
Փաստաթղթերը Նախարարություն ներկայացվում են` դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից, ուսումնական հաստատության կողմից, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագ. ներկայացուցչությունների միջոցով: Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝ Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի, Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի, բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից), անձնագրի պատճենը, սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը, կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ), 3x4 չափսի 4 լուսանկար, ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
Դիմորդը վերոնշյալ կետերով (1-9) փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնի Նախարարություն արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկի էլեկտրոնային հասցեին։ Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը Նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ը: 2026-2027 ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների ընդունելությունն իրականացվելու է միջին մասնագիտական հաստատությունում լիցենզիայով սահմանված համապատասխան տեղերի առկայության պարագայում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններին՝ secretariat@escs.am սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647), արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)։