

Գեղանկարչության բաժինը Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հնագույն և հիմնական բաժիններից է։ Տասնամյակների ընթացքում բաժնում ձևավորվել և պահպանվել են ակադեմիական գեղանկարչության դպրոցի ավանդույթները, որոնք շարունակաբար զարգանում և համապատասխանեցվում են ժամանակակից կրթական պահանջներին։
Բաժնում դասավանդվում են ակադեմիական գեղանկարչության, գծանկարչության և կոմպոզիցիայի սկզբունքներն ու խնդիրները։ Ուսումնական գործընթացում համադրվում են մասնագիտական հիմնարար գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ ուսանողներին հնարավորություն տալով զարգացնելու սեփական գեղարվեստական մտածողությունն ու ստեղծագործական անհատականությունը։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը պետական կրթական չափորոշիչների, հաստատված ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի միջոցով պատրաստում է մասնագետներ՝ հաստոցային գեղանկարչության ոլորտում ստեղծագործական գործունեության, ինչպես նաև գեղանկարչության և գծանկարչության ոլորտներում մանկավարժական գործունեության համար։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը պետական կրթական չափորոշիչների, հաստատված ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի միջոցով պատրաստում է բարձր որակի մասնագետներ հաստոցային գեղանկարչության ստեղծագործական աշխատանքի, ինչպես նաև գեղանկարչության, գծանկարչության գծով մանկավարժական գործունեության համար: