

«Դիզայն» մասնագիտությունը քոլեջում ձևավորվել է որպես ստեղծագործական և կիրառական ուղղություն՝ համադրելով գեղարվեստական մտածողությունը, մասնագիտական գիտելիքներն ու ժամանակակից դիզայներական մոտեցումները։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը պետական կրթական չափորոշիչների, հաստատված ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի միջոցով պատրաստում է մասնագետներ ընդհանուր դիզայնի, ինտերիերի և էքստերիերի, ինչպես նաև դիզայներական և գեղագիտական մոտեցումներ պահանջող արտադրության ու այլ ոլորտների համար։
Ուսումնական գործընթացում ուսանողները ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, զարգացնում ստեղծագործական և տարածական մտածողությունը, ձևավորում դիզայներական խնդիրները վերլուծելու և դրանց ստեղծագործական լուծումներ առաջարկելու կարողություններ։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը պետական կրթական չափորոշիչների, հաստատված ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի միջոցով պատրաստում է բարձր որակի մասնագետներ ընդհանուր դիզայնի, ինտերիերի, էքստերիերի, դիզայներական գեղագիտական որակներ պահանջող արտադրության և այլ ոլորտների համար: